ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ

Կենտրոնը հավաքագրում և վերլուծում է տվյալներ, նախագծում և իրականացնում է հետազոտություններ, իրականացնում է հանրային ծրագրերի և ծառայությունների մոնիտորինգ ու գնահատումներ, ստացված արդյունքների և բացահայտումների հիման վրա մշակում է քաղաքականության առաջարկներ ու նախագծեր: Կենտրոնը միաժամանակ կազմակերպում և իրականացնում է կարողությունների զարգացման և իրազեկության բարձրացման միջոցառումներ:

Շուրջ 17-ամյա գործունեության ընթացքում Կենտրոնն իրականացրել է մի շարք ծրագրեր, որի արդյունքում ձևավորել և զարգացրել է նաև իր ինստիտուցիոնալ և ռեսուրսային կարողությունները: Կենտրոնի հիմնական մասնագիտացումներն են.

    Տնտեսական աճի, զարգացման և սոցիալական իրավիճակի վերլուծությունները,
    Հանրային ծրագրերի ու քաղաքականությունների մոնիտորինգը և վերլուծությունը,
    Աղքատության և սոցիալական ազդեցության գնահատումները,
    Բյուջետային վերլուծությունները,
    Մակրո և միկրոտնտեսական մոդելավորումը և կանխատեսումները,
    Տվյալների մշակման և որակի գնահատման աշխատանքները,
    Լայնածավալ վիճակագրական ընտրանքային (քանակական) հետազոտությունները,
   •  Մասնակցային արագ գնահատման որակական հետազոտությունները,
    Կարողությունների զարգացումն ու գիտելիքի փոխանցման միջոցառումները:               
 

ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐ

1. «Հայաստանի տնտեսական զեկույցը» տարեկան վերլուծական պարբերական է... 

2. ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ՓՄՁ-ների համար ֆինանսական հասանելիության ...

3. Կենտրոնը հանդիսանում է ԱԶԲ կողմից ֆինանսավորվող Հյուսիս-Հարավ ներդրումային ծրագրի անկախ մոնիտորինգային գործակալություն...

կարդալ ավելին...

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ

Համագործակցելով մի շարք միջազգային կառույցների և պետական կառավարման մարմինների հետ` Կենտրոնը իրականացրել է շուրջ 70 ծրագրեր:

Առանձին դոնորների և գործընկերների հետ համագործակցությունը ստացել է շարունակական բնույթ: Ներկայացվում է իրականացված ծրագրերի ամբողջական ցանկը, իսկ ծրագրային առանձին...

կարդալ ավելին...