Ընթացիկ ծրագրեր

 

1. «Հայաստանի տնտեսական զեկույց»

Հայաստանի տնտեսական զեկույցն (ՀՏԶ) վերլուծական տարեկան պարբերական է, որի հիմնական նպատակն է աջակցել երկրում հաշվետվողականության մշակույթի զարգացմանը և տեղեկացված որոշումների կայացմանը: Մասնավորապես, ՀՏԶ-ն նպատակ ունի վերլուծել և մեկնաբանել Հայաստանի տնտեսական զարգացումները և քաղաքականությունները, բարձրացնել համապատասխան իրազեկվածության և տեղեկացվածության մակարդակը, հիմքեր ստեղծել քննարկումների ընդլայնման և քաղաքականությունների նախագծման համար:

Զեկույցը կազմված է 2 հիմնական մասերից: Առաջին մասն անդրադառնում է անցած տարում տնտեսական զարգացման միտումներին. ներկայացվում են համաշխարհային միտումները, Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները, արդյունաբերական թողարկումը և արտաքին առևտուրը: Բերվում են նաև առաջիկա երեք տարիների համար զարգացման հիմնական ցուցանիշների կանխատեսումներ:

Երկրորդ մասն ունի թեմատիկ բնույթ` յուրաքանչյուր անգամ անդրադառնալով Հայաստանի համար արդիական որևէ կոնկրետ խնդրի` առաջ քաշելով թեմատիկ վերլուծություններ և, կամ տնտեսական քաղաքականության առանձին ուղղությունների քննարկումներ:

Զեկույցի մշակման աշխատանքներում հեղինակային խումբը կհամագործակցի է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ: ՀՏԶ-ի մշակումն ու հրապարակումն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (GIZ) աջակցությամբ:

ՀՏԶ-ի նախորդ թողարկումները հայերեն և անգլերեն լեզուներով հասանելի են մեր կայքում` Օգտակար հրապարակումներ բաժնում:


2. «Էլեկտրամատակարարման hուսալիության ծրագիր» ՎԳՊ-ի իրականացման արտաքին մոնիտորինգ և համապատասխանության գնահատում

Համաշխարհային բանկի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում (Ծրագիր) «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն իրականացնում է Հայաստանի 4 մարզերի վարչական տարածքով անցնող շուրջ 230 կմ երկարությամբ «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման օդային գծի վերանորոգում: Ծրագրի նպատակն է բարձրացնել ցանցի հուսալիությունը, ավելացնել գծի թողունակությունը և լրացնել Հայաստանում էներգամատակարարման բացը:

Ծրագիրն իրականացվում է առանձին ենթահատվածներով, որոնցից յուրաքանչյուրի համար մշակվում և իրականացվում է Վերաբնակեցման գործողությունների պլան (ՎԳՊ): ՎԳՊ-ի նպատակը Ծրագրի ազդեցությանը ենթարկված անձանց հայտնաբերելն ու աջակցելն է` նրանց կյանքի որակը և կենսակերպը վերականգնելու և առնվազն մինչ-Ծրագրային մակարդակ հասցնելու համար:

ՎԳՊ-ի իրականացումը ենթակա է անկախ արտաքին մոնիտորինգի, որը իրականացնում է «Տնտեսական զարգացման և հետազո­տու­թյուն­ների կենտրոնը»: Արտաքին մոնիտորինգի նպատակն է հավաստիանալ, որ փոխհատուցման ծրագիրն իրակա­նաց­վել է Վերաբնակեցման քաղաքականության շրջանակի (ՎՔՇ), ՀԲ-ի ԳՔ 4.12 ձեռնարկի և ՎԳՊ դրույթներին համապատասխան, ըստ անհրաժեշտության` առաջ քաշել ճշգրտող միջոցա­ռում­ներ ու առաջարկություններ:

Արտաքին մոնիտորինգային ուսումնասիրությունները ներառում են քանակական և որակական հետազո­տու­թյան տարբեր մեթոդներ: Յուրաքանչյուր ենթա­հատվածի համար մշակվում է «Համապատասխանության հաշվետվություն, որի հաստատումը տվյալ ենթահատ­վա­ծում շինարարական աշխատանքների մեկնարկի թույլտվության նախապայման է:

Կոնտրոնն արդեն իսկ մշակել և ներկայացրել է Ծրագրի 3 հատվածների համար «Համապատասխանության հաշվետվություններ», իսկ ևս 2 հատվածների համար նախատեսվում է:


3. «Արտաքին մոնիտորինգային գործակալություն»Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր  

ՀՀ կառավարությունը իրականացնում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), որի նպատակն է բարձակարգ ավտոմայրուղու միջոցով կապել երկրի հյուսիսը հարավի հետ` նպաստելով ներքին փոխադրումների զարգացմանը և ապահովելով արդյունավետ և անվտանգ ելք դեպի միջազգային առևտրային ուղիներ:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը կունենա շուրջ 556կմ երկարություն, որը սկիզբ կառնի Վրաստանին սահմանակից Բավրայից, շարունակվելով դեպի Գյումրի, Թալին, Երևան, Գորիս, Կապան, կավարտվի Մեղրիում (Իրանի հետ սահմանի մոտ): Ենթադրվում է, որ Հյուսիս-Հարավ միջանցքը կմիանա Վրաստանի Արևելք-Արևմուտք մայրուղուն, որն իր հերթին ձգվում է դեպի Փոթի և Բաթումի սևծովյան նավահանգիստներ:  

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) աջակցում է Ծրագրի իրականացմանը, որի համար նախատեսել է մինչև 500 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում: Ծրագիրը ֆինանսավորվում է նաև Եվրոպական ներդրումային բանկի կողմից:

Ծրագիրն իրականացվում է ըստ առանձին ֆինանսական տրանշերի: Ծրագրի 2-րդ տրանշը ներառում է մոտ 42կմ երկարությամբ Աշտարակ-Թալին հատվածը (կմ 29+600 – կմ 71+500), իսկ Ծրագրի 3-րդ տրանշը ներառում է մոտ 42կմ երկարությամբ Թալին-Գյումրի հատվածը: Տրանշ 3-ի Լանջիկ-Գյումրի ենթահատվածը կֆինանսավորվի ԵՆԲ կողմից:

Ծրագրի շրջանակներում գոյություն ունեցող Մ1 մայրուղու երկշարք ճանապարհային համապատասխան հատվածները կվերափոխվեն քառաշարք երկկողմանի բարձրակարգ մայրուղու: Շինարարական աշխատանքների իրականացման համար պահանջվել է հողի օտարման և տարաբնա­կեց­ման մեծ ծավալներ, ուստի Տրանշ 2-ը և Տրանշ 3-ը, համա­ձայն ԱԶԲ Գործառնական ձեռնարկի, դասակարգվել է որպես «Ա» կարգի ծրագիր:

ՀՀ կառավա­րությունը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի համապատասխան հատվածների համար հաս­տա­­տել է Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրեր (ՀՕՏԾ): ՀՕՏԾ նպատակն է բացահայտել ազդեցության ենթարկվող բոլոր անձանց, գնահատել պատճառվող վնասի չափը, ներկայացնել փոխհատուցման կարգը և ապահովել այնպիսի պայմաններ, որ այդ անձինք չենթարկվեն Ծրագրի բացասական ազդեցությանը կամ չհայտնվեն ավելի վատ վիճակում, քան Ծրագրի «բացակայության» պայմաններում:

ՀՕՏԾ իրականացումը ենթակա է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մոնիտորինգի: Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (ՏԶՀԿ) ընտրվել է որպես Ծրագրի «Արտաքին մոնիտորինգի գործակալություն» և իրականացնում է ՀՕՏԾ արտաքին մոնիտորինգը:

Արտաքին մոնիտորինգի հիմնական նպատակն է գնահատել ՀՕՏԾ իրականացման համապատասխանությունը, արդյունավետությունը և ազդեցությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում առաջարկել ճշգրտող միջոցառումներ: Այն մի կողմից ուղղված են ՀՕՏԾ իրականացման համապատասխանության գնահատմանը, իսկ մյուս կողմից` ՀՕՏԾ երկարա­ժամ­կետ՝ հետծրագրային ազդեցության գնահատմանը:

2013-2014 թվականների ընթացքում ՏԶՀԿ-ն իրականացրել է ՀՕՏԾ իրականացման ընթացիկ մոնիտորինգ և խորհրդատվություն` մշակվել և ներկայացվել են թվով 3 «Համապատասախանության հաշվետվություններ» (դրանք հասանելի են նաև www.adb.org կայքում): ՀՕՏԾ երկարա­ժամ­կետ ազդեցության մոնիտորինգի և գնահատման շրջանականերում ՏԶՀԿ-ն 2013-ի հունվար-փետրվար ամիսներին իրականացրել է Տրանշ 2-ի նախածրագրային իրավիճակի Ելակետային հետազոտություն: Տրանշ 2-ի ՀՕՏԾ իրականաց­ման ամբողջական ավարտից մոտ 1 տարի անց (2015թ.) իրականացվեց հետծրագրային ազդեցության գնահատումը:

2016-ից մեկնարկվել է Ծրագրի Տրանշ 3-ի (Թալին-Գյումրի հատված) ՀՕՏԾ-ների արտաքին մոնիտորինգի աշխատանքները: 

ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը հանդիսանում է Ծրագրի Գործադիր մարմինը, իսկ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» ԾԻԿ ՊՈԱԿ-ը՝ Իրականացնող գործակալություն:

       Անցում իրականացված ծրագրերի ցանկ.