Մասնագիտացում

Կենտրոնի ծրագրային գործունեությունն իրականացվում է սահմանված հիմնական ուղղություններին համապատասխան` բխելով Կենտրոնի կանոնադրական նպատակներից և առաքելությունից  (տե’ս նաև Գործունեություն բաժինը):

Կենտրոնը հավաքագրում և վերլուծում է տվյալներ, նախագծում և իրականացնում է հետազոտություններ, իրականացնում է հանրային ծրագրերի և ծառայությունների մոնիտորինգ և գնահատումներ, ստացված արդյունքների և բացահայտումների հիման վրա մշակում է քաղաքականության առաջարկներ ու նախագծեր:

Շուրջ 17-ամյա գործունեության ընթացքում Կենտրոնն իրականացրել է մի շարք ծրագրեր, որի արդյունքում ձևավորել և զարգացրել է նաև իր ինստիտուցիոնալ և ռեսուրսային կարողությունները: 

 Կենտրոնի հիմնական մասնագիտացումներն են.

  • Տնտեսական  զարգացման և սոցիալական իրավիճակի վերլուծությունները,
  • Քաղաքականությունների վերլուծությունը և հանրային ծրագրերի մոնիտորինգը և գնահատումը,
  • Աղքատության և սոցիալական ազդեցության գնահատումները,
  • Բյուջետային վերլուծությունները,
  • Մակրո և միկրոտնտեսական մոդելավորումը և կանխատեսումները,
  • Տվյալների մշակման և որակի գնահատման աշխատանքները,
  • Լայնածավալ վիճակագրական ընտրանքային (քանակական) հետազոտությունները,
  • Մասնակցային արագ գնահատման մեթոդների հիման վրա որակական հետազոտությունները,
  • Կարողությունների զարգացումն ու գիտելիքի փոխանցման միջոցառումները:
 

Արդյունքում, Կենտրոնի գործունեության կոնկրետ սովորաբար ստեղծվում են. 

   Վիճակագրական շտեմարաններ և տվյալների շարքեր,
   Մոդելներ և վերլուծական գործիքներ,
   Հաշվետվական համակրգեր և գնահատման շրջանակներ,

   Հետազոտական, վերլուծական և քաղաքականության տարաբնույթ զեկույցներ, հաշվետվություններ և թեմատիկ պարբերականներ,

   Գործառնական ուղեցույցեր և վերապատրաստման նյութեր,
   Տեսաձայնային նյութեր և հոլովակներ,
   Խորհրդատվություն, կարողությունների զարգացման և վերապատրաստման միջոցառումներ, գիտաժողովներ, սեմինարներ և այլն: