ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԺԵՔՆԵՐ

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը սոցիալական և տնտեսական հետազոտությունների և հանրային քաղաքականությունների վելուծությանն ու նախագծմանն ուղղված անկախ հետազոտական ինստիտուտ է: 

Կենտրոնի գործունեության հիմնական առարկան տնտեսական և սոցիալական քաղաքականություններն են` դրանց նպատակայնությունը և հասցեականությունը, մշակման գործընթացը, իրականացման արդյունավետությունը և հանրության գոհունակությունը:

Կենտրոնի առաքելությունն է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացին որակյալ հետազոտությունների իրականացման և տեղեկատվության ապահովման, հանրային քաղաքականությունների և ծրագրերի վերլուծության ու գնահատման, նախագծերի և առաջարկությունների մշակման, զարգացման ծրագրերի նախաձեռնման ու իրականացման միջոցով: 

Կենտրոնը հավատում է փոփոխություններին, հասարակության, մասնավոր և հանրային կառավարման փոխակերպմանը, որին և, մեծ իմաստով, ուղղված է Կենտրոնի ծրագրային գործունեությունը:

կարդալ ավելին ...

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնի գործունեության ուղղությունները և ձևերը բազմազան են: Կենտրոնն իր գործունեությունը ծավալում է ծրագրերի մշակման և իրականացման միջոցով: Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են.

  1. Տնտեսական աճ, մասնավոր հատվածի զարգացում և տնտեսական քաղաքականություններ,
  2. Արդյունավետ կառավարում և ինստիտուցիոնալ, կառուցվածքային զարգացում,
  3. Մարդկային զարգացում և սոցիալական բարեկեցություն,
  4. Վերականգնվող էներգետիկա և կայուն զարգացում,
  5. Տարածաշրջանային համագործակցություն և ինտեգրում

կարդալ ավելին ...

ՄԱՐԴԻԿ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Կենտրոնի հոգին իր մարդիկ են, թեև այն ունի ինստիտուցիոնալ պատմություն և ձգտում է ինստիտուցիոնալ ապագայի: Մեր համախմբված և նվիրական աշխատակազմը` ընկերները մեր հիմնական ուժն են:

Կենտրոնն ունի կառավարման բազմաճյուղ համակարգ, որը ներառում է Կենտրոնի Ընդհանուր Ժողովը, նախագահը, խորհրդատվական մարմինները, գործադիր գրասենյակը, հետազոտական թիմը և խորհրդատուների ցանցը, համակիրների ու աջակիցների խումբը և այլն:

Ընդհանուր ժողովը Կենտրոնի կառավարման բարձրագույն ֆորմալ մարմինն է, որի կազմում ընդգրկված են տնտեսագետ գիտնականներ...

կարդալ ավելին ...

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ԵՎ ԴՈՆՈՐՆԵՐ

Կենտրոնի գործընկերների և դոնորների ցանկը բավականին լայն է: Զանազան միջազգային և տեղական կառույցների հետ համագործակցությամբ Կենտրոնը մի շարք հաջողված ծրագրեր է իրականացրել:

Վերջին 5 տարիներին Կենտրոնի խոշոր դոնորներ են հանդիսացել Համաշխարհային բանկը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, ԵՄ-ն և այլն: Կենտրոնի հիմնական դոնորների այբբենական ցանկը ներկայացվում է....

կարդալ ավելին ...

ՑԱՆՑԵՐ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնը ժամանակակից ինստիտուտ է և ձգտում է ունենալ ընդլայնված արտաքին կապեր և փոխհարաբերություններ, համախոհների լայն ցանց և վստահելի գործընկերներ: 

Կարևորելով Հայաստանում ՀԶՆ, ԱՀՌԾ և ՄԺԾԾ մշակման և վերանայման ազգային գործընթացները` ՏԶՀԿ-ն համագործակցում է քաղաքացիական հասարակության տարբեր ինստիտուտների հետ:

ՏԶՀԿ-ն անդամակցում է Հայաստանի 35 հասարակական կազմակերպությունների կողմից ձևավորված...

կարդալ ավելին ...