Առաքելություն և արժեքներ

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (անգլերեն կարճ` EDRC, հայերեն կարճ` ՏԶՀԿ) ոչ առևտրային անկախ, ոչ քաղաքական, հետազոտական կառույց է, որը նվիրված է Հայաստանում սոցիալ-տնտեսական հետազոտություններին, հանրային քաղաքականությունների նախա­գծ­մանը, վելուծությանը և գնահատմանը։

Կենտրոնը հիմնադրվել է 2001 թվականին Երևանում և ղեկավարվում է տնտեսագետ գիտնականների և հետազոտողների կողմից, որոնք Հայաստանի զարգացման և բարեփոխումների զանազան փուլերում իրենց ներդրումն են բերել, ունեն պետական, մասնավոր և միջազգային կառույցների հետ աշխատանքի մեծ փորձ:

Կենտրոնի առաքելությունն է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացին որակյալ, անկախ հետազոտությունների և այլընտրանքային տեղեկատվության ապահովման, հանրային քաղաքականությունների և ծրագրերի վերլուծության ու գնահատման, նախագծերի և առաջարկությունների մշակման, զարգացման ծրագրերի նախաձեռնման ու իրականացման միջոցով: 

Որպես Հայաստանի զարգացումը և հեռահար աճը զսպող գերխնդիրներ մենք հատկապես առանձնացնում ենք.

 

Նշված գերխնդիրների հաղթահարումը բարդ և համալիր գորընթաց է, որը նախ ենթադրում է մի շարք այլ ենթանպատակների սահմանում և խնդիրների լուծում։ Դա կպահանջի մի շարք քաղաքականություների ու ծրագրերի ուղղորդում և վերանայումներ, բազմաթիվ նվիրական ջանքերի ներդնում:

Կենտրոնի գոյության իմաստն այս գործընթացում, թեկուզ փոքր, մասնակցություն և արդյունավետ ներդրում բերելն է:   

Կենտրոնը հավատում է փոփոխություններին, հասարակության, մասնավոր և հանրային կառավարման փոխակերպմանը (տրանսֆորմացիային), որին և, մեծ իմաստով, ուղղված է Կենտրոնի ծրագրային գործունեությունը:

Փոխակերպման և զարգացման գործընթացում կարևոր է յուրաքանչյուրի դերը, մասնագիտացումը և ազատությունը: Հետևաբար, Կենտրոնը կարևորում է անհատների, առանձին ինստիտուտների և ընդհանրապես քաղաքացիական հասարակության զարգացումը և դիտում որպես իր առաքելության իրագործման հենարան և շարժիչ:

Կենտրոնը հավատում է ազգային գաղափարների իրագործմանը, ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը` որպես ժամանակակից կենսակերպ, աճի և շարունակականության միջոց:

Կենտրոնը ոչ քաղաքական ինստիտուտ է և իր գործունեությունը և արդյունքները փորձում է զերծ պահել որևէ կոնկրետ քաղաքական ուժի շահերին ծառայեցնելուց: Փոխարենը, Կենտրոնը հավատում է քաղաքացիական հասարակության դերին և ազդեցությանը` որպես քաղաքական փոփոխությունների ուղղորդիչ:

Կենտրոնն ինքնության բացահայտման նախաձեռնություն է, որը համախմբում է միանման արժեքներ կրող, պրոֆեսիոնալ շարունակական զարգացմանը ձգտող, հայրենիքի ու պետականության նկատմամբ պատասխանատվության զգացում ունեցող ազատ մարդկանց:

Կենտրոնը գաղափարներ, ռեսուրսներ և մեթոդներ միավորելու և ինստիտուցիոնալ ընթացք հաղորդելու համար ստեղծված կառույց է, ուր պրոբլեմները ուսումնասիրվում են հասկանալու համար, իսկ լուծումները քննվում` համապատասխանն ընտրելու համար: