Գործընկերներ և դոնորներ

Կենտրոնի գործընկերների և դոնորների ցանկը լայն է: Համագործակցելով զանազան միջազգային և տեղական կառույցների հետ` Կենտրոնն իրականացրել է մի շարք հաջողված ծրագրեր:

Իրենց ծրագրերի իրականացումը մեզ են վստահել թե՛ պետական և թե՛ միջազգային կառույցները: Դրանք ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատվիրակվել են ՀՀ կառավարության, առանձին պետական գերատեսչությունների, ինչպես նաև հետևյալ միջազգային կառույցների կողմից. 

  • Ասիական զարգացման բանկ (ADB),
  • ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (USAID),
  • Գերմանիայի Միջազգային համագործակցություն գործակալություն (GIZ),
  • Եվրոպական Միություն և, կամ Եվրոպական հանձնաժողով (EC),
  • Եվրոպական ներդրումային բանկ (EIB)
  • Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա (MCC),
  • Համաշխարհային բանկ (WB),
  • ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր (UNDP),
  • ՄԱԿ-ի Կանանց խորհուրդ (UNIFEM),
  • ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր (WFP),
  • Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման գործակալություն (DFID),
  • Նովիբ-Նիդերլանդներ (Novib),
  • Օքսֆամ Մեծ Բրիտանական (Oxfam GB) և այլն:

 

Կենտրոնը համագործակցության լավ ավանդույթներ և զարգացած ինստիտուցիոնալ կապեր ունի ՀՀ պետական մարմինների, զարգացման գործակալությունների, տեղական և արտասահմանյան ակադեմիական և հետազոտական կառույցների հետ: 

ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ բնապահպանության, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունների, ինչպես նաև ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ կենտրոնական բանկի, Զբաղվածության պետական ծառայության և այլ կառույցների հետ համագործակցությունն ունի ավանդական և շարունակական բնույթ:

2015 թվականին Կենտրոնը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ ստորագրել է տնտեսական քաղաքականությունների վերլուծության ոլորտում Համագործակցության հուշագիր

Կենտրոնը ձգտում է ապահովել իր գործընկերների և դոնորների բազմազանությունը` միաժամանակ փորձելով աստիճանական անցում կատարել ծրագրային ֆինանսավորումից կառուցվածքային ֆինանսավորման: