Գործունեությունը

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը հիմնադրվել է 2001 թվականի մարտին Երևանում որպես ոչ առևտրային կազմակերպություն` ստանալով հասարակական կազմակերպության պետական գրանցում և իրավական կարգավիճակ: Այնուհետ, 2004-ին, գործունեության ճկունությունն ընդլայնելու համար (հաշվի առնելով ՀՀ օրենսդրության պահանջները) հիմնադրվեց Կենտրոնի դուստր ընկերությունը` «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» Ի ԴԻ Ար ՍԻ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Վերջինիս միակ և լիիրավ բաժնետերը «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն է: Արդյունքում, Կենտրոնի որևէ գործունեություն, ի վերջո, ունի բացառապես ոչ առևտրային նշանակություն:

Կենտրոնի գործունեության ուղղությունները և ձևերը բազմազան են: Կենտրոնն իր գործունեությունը ծավալում է ծրագրերի մշակման և իրականացման կամ առանձին ծրագրերին մասնակցության միջոցով: 

Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները կարելի է խմբավորել հետևյալ հինգում.

  1. Տնտեսական աճ, մասնավոր հատվածի զարգացում և տնտեսական քաղաքականություններ,
  2. Արդյունավետ կառավարում և ինստիտուցիոնալ, կառուցվածքային զարգացում,
  3. Մարդկային զարգացում և սոցիալական բարեկեցություն,
  4. Վերականգնվող էներգետիկա և կայուն զարգացում,
  5. Տարածաշրջանային համագործակցություն և ինտեգրում: 

 

Կենտրոնի գործունեության մանրամասների համար տե՛ս Ծրագրեր բաժինը: