Մարդիկ և կառավարում

Կենտրոնի հոգին իր մարդիկ են, թեև այն ունի ինստիտուցիոնալ պատմություն և ձգտում է ինստիտուցիոնալ ապագայի: Մեր համախմբված և նվիրական թիմը` ընկերները, մեր հիմնական ուժն է:

Կենտրոնն ունի կառավարման բազմաճյուղ համակարգ, որը ներառում է Ընդհանուր ժողովը, նախագահը, խորհրդատվական մարմինները, գործադիր գրասենյակը, հետազոտական թիմը և խորհրդատուների ցանցը, համակիրների խումբը և այլն:

Ընդհանուր ժողովը (կառավարման խորհուրդը) Կենտրոնի կառավարման բարձրագույն ֆորմալ մարմինն է, որը կազմված է տնտեսագետ գիտնականներից և փորձագետներից:

Գործադիր կառավարումն իրականացնում է գործադիր գրասենյակը` ի դեմս Գործադիր տնօրենի և իր աշխատակազմի: Ծրագրերի և հետազոտությունների կառավարումն իրականացնում է ծրագրային թիմը` ի դեմս Ծրագրի ղեկավարի և, կամ Հետազոտությունների ղեկավարի:

Կառավարման խորհուրդը


 

 ՄՈՒՇԵՂ ԹՈՒՄԱՍՅԱՆ

Մուշեղ Թումասյանը Կենտրոնի հիմնադիր նախագահն է: 2001-2008 թվականներին զբաղեցրել է նաև Կենտրոնի Հետազոտությունների ղեկավարի պաշտոնը: Մինչ այդ աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում, ԱՄՆ ՄԶԳ ծրագրերում: Զուգահեռաբար իրականացրել է խորհրդատվական աշխատանքներ մի շարք հայտնի միջազգային կառույցների, ծրագրերի և ՀՀ կառավարության համար:

2008-2011 թվականներին, հրավիրվելով աշխատանքի ՀՀ կառավարություն, զբաղեցրել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը: Այս ընթացքում նա պատասխանատու է եղել երկարաժամկետ տնտեսական քաղաքականության, արտաքին առևտրային քաղաքականության և միջազգային կառույցների հետ փոխհարաբերությունների համակարգման համար:

Ի լրումն, մշակել և համակարգել է այնպիսի խոշոր ծրագրերի նախապատրաստական և իրականացման աշխատանքներն, ինչպիսիք են` «Հյուսիս-Հարավ ներդրումային ծրագիրը», «Միջուկային բժշկության զարգացման ծրագիրը», «Երևանի ֆիզիկայի ինստիտուտի արդիականացման և ազգային լաբարատորիայի ստեղծման ծրագիրը», «Գյումրին տեխնոքաղաքի վերակառուցման և Գյումրու զարգացման հիմնադրամի ստեղծման ծրագիրը», «Որակի ենթակառույցների բարեփոխումների ծրագիրը» և այլն: Միաժամանակ, մշակել և առաջ է քաշել նոր արդյունաբերական քաղաքականության սկզբունքները: Ղեկավարել է ՀՀ-ԵՄ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները` հանդիսանալով ՀՀ գլխավոր բանակցող: 

Ներկայում, ի լրումն Կենտրոնի ծրագրերի իրականացման աջակցությանը, որպես միջազգային խորհրդատու տարածարջանի տարբեր երկրներում տրամադրում է խորհրդատվական ծառայություններ կառավարությունների և միջազգային զարգացման կառույցների համար:

2012-ից վերընտրվել է Կենտրոնի Խորհրդի Նախագահ:

 

ԳՈՀԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ

Գոհար Մինասյանը Կենտրոնի հիմնադրման աջակիցներից է: Սկզբնական կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում, այնուհետ շարունակել է կրթությունը ԱՄՆ-ում` ստանալով տնտեսագիտության մագիստրոսի կոչում: 2006-2011 թվականներին սովորել է Բոստոնի համալսարանի դոկտորատուրայում: Ներկայում աշխատում է Արժույթի միջազգային հիմնադրամի վաշինգտոնյան գրասենյակում:

 

ԱՂԱՍԻ ՄԿՐՏՉՅԱՆ

Աղասի Մկրտչյանը տնտեսագիտական գիտությունների թեկնածու է: Սկզբնական կրթությունը ստացել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում: 2008-2010 թվականներին ուսանել է Հարվարդի համալսարանի մագիստրատուրայում:

Մինչ այդ աշխատել է Համաշխարհային բանկում, Միավորված Ազգերի Կազմակերպությունում, ԱՄՆ ՄԶԳ ծրագրերում, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում, ՀՀ կենտրոնական բանկում: Ներկայում աշխատում է Համաշխարհային բանկի վաշինգտոնյան գրասենյակում:

2001-ից ի վեր Կենտրոնի հետ է` հանդիսանալով Կենտրոնի զարգացման և առաքելության իրականացման գաղափարների նվիրյալ:

 

ԵԼԵՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ելենա Մանուկյանը տնտեսագիտական գիտությունների թեկնածուի աստիճանը ստացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:

1997-ից աշխատում է նույն համալսարանի Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնում, հանդիսանում է այդ ամբիոնի դոցենտ: 2002-ից ընդգրկված է եղել Կենտրոնի տարբեր ծրագրերում: 2011-ից Կենտրոնի Խորհրդի անդամ է:

ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐԻԱՆ

Արմեն Գրիգորիանը գերազանցությամբ ավարտել է Սաքսիոն համալսարանը Միջազգային բիզնես և մենեջմենթ մասնագիտացմամբ, ստացել է Բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Տվենտեի համալսարանում: Հաճախել է Օքսֆորդի համալսարանի Վոլֆսոն քոլեջի վերապատրաստման դասընթացների:

Կենտրոնին միացել է 2009 թվականին, ընդգրկվելով մի շարք հետազոտական աշխատանքներում, ինչպես նաև ուղղակիորեն ներգրավվել է ծրագրերի մշակման ու ֆինանսավորման հայթայթման աշխատանքներում:

Սոցիալ-տնտեսական հետազոտություններին համատեղ մասնագիտանում է կազմակերպական ռազմավարության և ոչ առևտրային հատվածի զարգացման հարցերում: 2013-ին դարձել է ՏԶՀԿ Ընդհանուր Ժողովի անդամ՝ հանդես գալով նաև որպես Կենտրոնի Զարգացման գծով խորհրդատու:

ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կարինե Հարությունյանը տնտեսագիտական գիտությունների թեկնածու է և դասախոսում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնում: Գիտական թեզը պաշտպանել է 2006-ին Մարդկային զարգացման և տնտեսական աճի կապի մոդելավորման թեմայով:

1998-2004-ին աշխատել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Մակրոտնտեսական վարչությունում: 2007-2016 թվականներին խորհրդատվական ծառայություններ է մատուցել ՀՀ Ֆինանսների նախարարության Ուսուցման կենտրոնում:

Կենտրոնի աշխատանքներում տիկին Հարությունյանը ընդգրկված է եղել հիմնադրման օրվանից` իրականացնելով ինչպես փորձագիտական, այնպես էլ առանձին ծրագրերի կառավարման աշխատանքներ: 2004-ից հանդիսանում է Կենտրոնի Խորհրդի անդամ, իսկ 2012-ից իրականացնում է նաև Կենտրոնի գործադիր տնօրենի պարտականությունները:

ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Վարազդատ Կարապետյանը սկզբնական կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում: Այնուհետ, շարունակելով կրթությունը Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում` ստացել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Մշտապես հանդիսացել է Կենտրոնի գործունեության ոգևորիչներից մեկը: Ունի Հայաստանի մարզերում և փոքր բիզնեսի հետ աշխատանքների մեծ փորձ: 2011-ին ՀՀ վարչապետի խորհրդականն էր, իսկ 2012-2014 թվականներին` ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենը: Հիմնադրել և ներկայում ղեկավարում է «Տարածքային զարգացման հիմնադրամը» և Գեղարքունիքի Առևտրաարդյունաբերական պալատը: Դասավանդում է Գեղարքունիքի պետական համալսարանում:

 

ԲԵԼԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Բելա Գևորգյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը: 2001-ին ստացել է Բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Մաաստրիխտի Մենեջմենթի դպրոցում՝ Տնտեսական քաղաքականություն և կորպորատիվ ռազմավարություն մասնագիտացմամբ:

Մինչև 2000 թվականը աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում և ՀՀ ֆինանսների նախարարությունում:

2001-ից սկսած աշխատել է տարբեր միջազգային կառույցների՝ Համաշխարհային բանկի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), ՄԲ Միջազգային զարգացման գործակալության (DFID), Գերմանիայի Միջազգային համագործակցություն գործակալության (GIZ) կողմից ֆինանսավորվող և այլ ծրագրերում: 2003-ից սկսած մասնակցում է ՏԶՀԿ տարբեր ծրագրերին` որպես փորձագետ: 2013-ից հանդիսանում է ՏԶՀԿ Ընդհանուր Ժողովի անդամ:

ԱՐԹՈՒՐ ՆԱԽՇԻԿՅԱՆ

Արթուր Նախշիկյանը տնտեսագիտական կրթություն է ստացել Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում: 1996-ից 2016 թվականների ընթացքում աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում, որտեղ իր աշխատանքային գործունեությունը սկսել է կրտսեր մասնագետից` հասնելով Ֆինանսական վարչության պետի պաշտոնի: 2016-ից աշխատում է "Սևծովյան առևտրի և զարգացման բանկում" որպես խորհրդատու

2001-2006 թվականներին հանդիսացել է Կենտրոնի Խորհրդի անդամ: 2015 թվականից համալրել է Ընդհանուր Ժողովի անդամների կազմը: