Ցանցեր և համագործակցություն

Կենտրոնը ժամանակակից ինստիտուտ է և ձգտում է ունենալ ընդլայնված արտաքին կապեր և փոխհարաբերություններ, համախոհների, աջակիցների և ընկերների լայն ցանց, վստահելի գործընկերներ և շահառուներ

Կենտրոնն աջակցում է Հայաստանում ՀԶՆ, ԱՀՌԾ և ՄԺԾԾ մշակման և վերանայման գործընթացներին` համագործակցելով կառավարության, դոնոր հանրության և հասարակական ինստիտուտների հետ:

ՏԶՀԿ-ն անդամակցում է Հայաստանի 35 հասարակական կազմակերպությունների կողմից ձևավորված «Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցին» և մասնակցում է «հանրային լավ կառավարում» գաղափարին ուղղված նախաձեռնություններին:

ՏԶՀԿ-ն հանդիսանում է նաև 147 հասարակական կազմակերպությունների կողմից ստեղծված Հանրային Ցանցի անդամ և 2011 թվականից համակարգում է ցանցի Ֆինանսավարկային և բյուջետային հանձնախումբը:

Կենտրոնը մասնակից է նաև «Աղքատության կրճատման համաշարհային կոչ» (GCAP) միջազգային շարժմանը: 2008-2010 թվականներին Կենտրոնը համակարգել է GCAP հայաստանյան կոալիցիան: Այդ ընթացքում Կենտրոնի համակարգմամբ միջազգային քարոզարշավների շրջանակներում Հայաստանում իրականացվել են մի շարք միջոցառումներ:

2010 թվականին Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ հիմնադրվել է MIRPAL (Migation and Remittance Peer-Assisted Learning network) ցանցը, որի հիմնադիր և ակտիվ մասնակիցներից է նաև ՏԶՀԿ-ն:

2008-ին Կենտրոնը մասնակցեց ICEG European Center-ի կողմից համակարգվող Տնտեսական քաղաքականությունների ինստիտուտների ցանցին` համագործակցության դաշտ ստեղծելով Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետազոտական ինստիտուտների հետ: Կենտրոնը մասնակցել է նաև Internation Budget Project-ի նախաձեռնություններին:

Իր գործունեությամբ Կենտրոնը կարողացել է հաստատել ջերմ և բարեկամական հարաբերություններ շրջանակ և ձգտում է դրա ընդլայնմանը: