18.09.2011
Առաջնային առողջապահության համակարգը և քաղաքականության խնդիրները Հայաստանում, քննարկումներ (round table)

2011թ-ի սեպտեմբերի 16-ին ՏԶՀԿ-ն իր գրասենյակում կազմակերպել էր առաջնային առողջապահության համակարգին և ոլորտում քաղաքականության խնդիրներին նվիրված քննարկում: Քննարկումը կազմակերպվել էր Օքսֆամ ՄԲ աջակցությամբ իրականացվող «Առաջնային առողջապահության հանրային քաղաքականությունների ազդեցության և բյուջետային բարեփոխումների» ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցում էին ոլորտի առաջատար հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներակայացուցիչներ: