21.12.2011
Լույս է տեսել «Գները և խոցելիությունը Հայաստանում» պարբերականի հերթական` 6-րդ համարը (նոյեմբեր):

Պարբերականը մշակվել և հրապարակվել է «Հայաստանում պարենային ապրանքների գների մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում` Օքսֆամ ՄԲ աջակցությամբ: Այս անգամ միջազգային և տեղական գների ուսումնասիրության հետ մեկտեղ  ներկայացվել է Հայաստանում կարագի արտադրության և սպառման իրավիճակն ու առկա խնդիրները, ինչպես նաև լուսաբանվել են կարագի գնի զարգացումները տեղական և միջազգային շուկաներում: Պարբերականը հայերեն և անգլերեն լեզուներով հասանելի է ՏԶՀԿ կայքի հանդեսներ և պարբերականներ բաժնում: