29.02.2012
Լույս է տեսել «Գները և խոցելիությունը Հայաստանում» պարբերականի հերթական` 8-րդ համարը (հունվար):

Պարբերականը մշակվել և հրապարակվել է «Հայաստանում պարենային ապրանքների գների մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում` Օքսֆամ ՄԲ աջակցությամբ: Այս անգամ միջազգային և տեղական գների լուսաբանման հետ մեկտեղ ուսումնասիրվել է գնաճի ազդեցությունը բնակչության տարբեր խավերի վրա: Պարբերականը հայերեն և անգլերեն լեզուներով հասանելի է սույն կայքի հանդեսներ և պարբերականներ բաժնում: