31.03.2012
Լույս է տեսել «Գները և խոցելիությունը Հայաստանում» պարբերականի հերթական` 9-րդ համարը (փետրվար):

Պարբերականը մշակվել և հրապարակվել է «Հայաստանում պարենային ապրանքների գների մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում` Օքսֆամ ՄԲ աջակցությամբ: Այս անգամ միջազգային և տեղական գների ուսումնասիրության հետ մեկտեղ  ներկայացվել է թռչնամսի և ձվի սպառման ու արտադրության պատկերը Հայաստանում, ինչպես նաև լուսաբանվել են թռչնամսի միջազգային և տեղական գների զարգացումները: Պարբերականը հայերեն և անգլերեն լեզուներով հասանելի է սույն կայքի հանդեսներ և պարբերականներ բաժնում: