30.04.2012
Լույս է տեսել «Գները և խոցելիությունը Հայաստանում» պարբերականի հերթական` 10-րդ համարը (մարտ):

Պարբերականը մշակվել և հրապարակվել է «Հայաստանում պարենային ապրանքների գների մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում` Օքսֆամ ՄԲ աջակցությամբ: Այս անգամ միջազգային և տեղական գների ուսումնասիրության հետ մեկտեղ  ներկայացվել է ձկնամթերքի սպառման ու արտադրության պատկերը Հայաստանում, ինչպես նաև լուսաբանվել են ձկնամթերքի միջազգային և տեղական գների զարգացումները: Պարբերականը հայերեն և անգլերեն լեզուներով հասանելի է սույն կայքի հանդեսներ և պարբերականներ բաժնում: