30.08.2012
Լույս է տեսել «Գները և խոցելիությունը Հայաստանում» պարբերականի ամփոփիչ համարը (հուլիս).

«Գները և խոցելիությունը Հայաստանում» պարբերականի այս համարը GROW քարոզարշավի շրջանակ­ներում ՏԶՀԿ-ի և Օքսֆամի նախաձեռնությամբ իրականացվող «Հայաս­տա­նում պարենային ապրանք­ների գների մոնիտորինգ» ծրագրի տարեկան ամփոփիչ հաշվետվությունն է, որը ներառում է իրականացված ուսումանասիրությունների և հիմնական վերլուծությունների արդյունքների ամփոփումը` միաժամանակ առաջ քաշելով քաղաքականության առաջարկներ:

Նախաձեռնությունը նպատակ է հետապնդում ակտիվացնել գնային տատանումների շուրջ հանրային քննարկումները և նպաստել գնաճի զսպման արդյունավետ մեխանիզմների և նոր լուծումների մշակմանը:

Գների ընդհանուր մակարդակը և աճի միտումները Հայաստանում հանդիսանում են ընդհանուր մտահոգության առարկա: Դրանք բազմապիսի հետևանքներ են պարունակում` ինչպես տեղական արտադրության զարգացման և տնտեսական աճի, այնպես էլ սոցիալական ռիսկերի կառավարման առումներով: Մեր ուշադրության առարկան գնաճի սոցիալական ազդեցությունն է, որը բերում է աղքատության, բնակչության առողջության և դեմոգրաֆիական խնդիրների, միգրիացիայի և սոցիալական լարվածության:

Գնաճը Հայաստանում բավական խորը պատճառներ ունի և չի կարող հասցեագրվել սոսկ դրամավարկային քաղաքականության գործիքների շրջանակներում: Այն պահանջում է առավել ընդգրկուն և համակարգված քաղաքականության ծրագրերի ներդրում` մի կողմից ուղղված ներքին արտադրության զարգացմանը, իսկ մյուս կողմից`  սոցիալական երաշխիքների տրամադրմանը:

Պարբերականի ամփոփիչ համարը հայերեն և անգլերեն լեզուներով կարող եք գտնել հանդեսներ և պարբերականներ բաժնում: