09.10.2012
«Գները եվ խոցելիությունը Հայաստանում» թեմայով կլոր սեղան-քննարկում

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը 2012թ-ի հոկտեմբերի 9-ին «Գոլդեն Թուլիփ Երևան» հյուրանոցային համալիրի «Վիվալդի» սրահում կազմակերպել էր «Գները և խոցելիությունը Հայաստանում» թեմայով կլոր սեղան քննարկում:  

Միջոցառման ընթացքում, որին մասնակցում էին պետական և միջազգային կառույցների, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՏԶՀԿ-ն ներկայացրեց «Հայաստանում պարենային ապրանքների գների մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները և քաղաքականության առաջարկները:

Ծրագիրը ներկայացնում է համաշխարհային GROW քարոզարշավը Հայաստանում` իրականացվելով Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի և Օքսֆամ  Հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ: Արդյունքում մշակվել և հրապարակվել է «Գները և խոցելիությունը Հայաստանում» վերլուծական-տեղե­կատ­­վական զեկույցների շարք, որի յուրաքանչյուր թողարկում նվիրված է հասարակության ուշադրությանն արժանի այնպիսի խնդիրների քննարկմանը, ինչպիսիք են պարենային ապահովվածությունը և պարենային մթերքների գնագոյացման մեխանիզմները, պարենային ապրանքների գների միտումները և դրանց ազդեցությունը սպառողի վարքագծի և բարեկեցության վրա և այլն:

«Գները և խոցելիությունը Հայաստանում» պարբերականի բոլոր թողարկումները հասանելի են մեր կայքում այստեղ:

Միջոցառման լուսանկարները հասանելի են մեր Ֆոտոսրահում: