03.06.2013
Հրապարակվել են ՀՀ առողջապահության ոլորտում ներդրված համավճարային համակարգի սոցիալական ազդեցության գնահատման հետազոտության արդյունքերը

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը ներկայացնում է «Համավճարային համակարգի սոցիալական ազդեցության գնահատման» հետազոտության արդյունքներն ամփոփող վերլուծական զեկույցը: Հետազոտությունը նվիրված է առողջապահական համակարգում ներդրված նոր քաղաքականության` բնակչության սոցիալապես անապահով և կարիքավոր խավերի վրա ունեցած ազդեցությանը:

Վերլուծական զեկույցից զատ ներկայացվում է քաղաքականությունների քննարկման  առանձին փաստաթուղթ, որը կազմվել է ինչպես սույն հետազոտության, այնպես էլ ավելի վաղ ներկայացված ՀՀ առողջապահության 2013 թվականի բյուջեի վերլուծության արդյունքերի հիման վրա:

Վերլուծական զեկույցը և քաղաքականությունների քննարկման փաստաթուղթը հասանելի են սույն կայքի վերլուծական նյութեր և զեկույցներ բաժնում: