27.12.2014
Հրապարակվել են Առողջապահության, Գյուղատնտեսության և Սոցիալական պաշտպանության ոլորտների քաղաքականությունների շրջանակների վերլուծությունները

Փաստաթղթերը վերլուծական զեկույցներ են, որոնք ամփոփում են Հայաստանում համապատասխան ոլորտներում պետական քաղաքականության հիմնական շրջանակը` անդրադառնալով հիմնական ռազմավարական փաստաթղթերին և ծրագրերին, օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակին, սահմանված նպատակադրումներին և բյուջետային ֆինանսավորման պլաններին: Վերջիններիս նպատակն է համառոտ, պարզեցված և մատչելի կերպով ներկայացնել քաղաքականության շրջանակը` մի կողմից նպաստելով հանրային իրազեկման բարձրացմանը, իսկ մյուս կողմից` նախնական հիմք ծառայելով հանրային ծրագրերի մոնիտորինգի և տեղեկացված քննարկումների համար:

Քաղաքականությունների շրջանակների վերլուծությունները մշակվել են Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» Ծրագրի շրջանակներում, որը Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը իրականացնում է Օքսֆամ մեծ բրիտանական կազմակերպության հետ համագործակցաբար: 

Քաղաքականությունների շրջանակի փաստաթղթերի հայերեն և անգլերեն լեզուներով էլեկտրոնային տարբերակները հասանելի են հետևյալ հասցեով: