1.04.2015
Տեղի ունեցավ «Քաղաքականությունների պլանավորման շրջանակ. հանրային բյուջեներ և քաղաքականությունների մոնիտորինգ» թեմայով վերապատրաստման դասընթացը

2015 թվականի մարտի 30-31-ին տեղի ունեցավ «Քաղաքականությունների պլանավորման շրջանակ. հանրային բյուջեներ և քաղաքականությունների մոնիտորինգ» թեմայով վերապատրաստման դասընթաց:

Դասընթացին մասնակցում էին «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և Քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շահառու հասարակական կազմակերպություններըԴասընթացին մասնակցում էին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներ:

Դասընթացի ընթացքում քննարկվեցին.

  • Քաղաքականությունների պլանավորման շրջանակի հիմնական տրամաբանությունը և հիմնական ռազմավարական փաստաթղթերը, կապը բյուջեների հետ
  • Հիմնական տնտեսական և հարկաբյուջետային ցուցանիշները
  • Բյուջետային դասակարգումները և ծրագրային բյուջետավորման էությունը
  • Բյուջետային վերլուծության և մոնիթորինգի գործիքները
  • Բյուջեների մասնակցային մոնիթորինգը և ՀԿ-ների դերը

 

Դասընթացի ընթացքում ՏԶՀԿ նախաձեռնությամբ Ֆեյսբուքում ստեղծվեց աշխատանքային խումբ, որին անդամակցեցին Ծրագրի շահառու ՔՀԿ-ների ներկայացուցիչները: Խմբի նպատակն է ակտիվացնել ՔՀԿ-ների միջև հանրային քաղաքականությունների շուրջ երկխոսությունը, ծանոթանալ "Հայաստանում քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում" ծրագրի շրջանակներում իրականացվող հետազոտությունների և հանրային ծրագրերի մոնիտորինգի ընթացքին և արդյունքներին, հնարավորություն ունենալ առցանց մասնակցելու հանրային բյուջեների և քաղաքականությունների շուրջ քննարկումներին: 

Դասընթացի ներկայացումները հասանելի են մեր կայքի Ներկայացումներ և ելույթներ բաժնում, իսկ լուսանկարները կարող եք դիտել այստեղ: