12.04.2016
«Հայաստանի տնտեսական զեկույց 2015». շնորհանդես և կլոր սեղան քննարկում

Սույն թվականի ապրիլի 15-ին ժամը 15:00-ին տեղի կունենա «Հայաստանի տնտեսական զեկույց 2015»-ի շնորհանդեսը և դրա շրջանակներում «Հայ-վրացական տնտեսական համագործակցությունը» թեմայով կլոր սեղան քննարկում: Միջոցառման ընթացքում կներկայացվի Հայաստանի տնտեսական զարգացման միտումները, Հայաստանի և Վրաստանի տնտեսությունների համեմատական վերլուծությունը, հայ-վրացական տնտեսական համագործակցության առկա պատկերը և հեռանկարը:

«Հայաստանի տնտեսական զեկույցը» վերլուծական տարեկան պարբերական է, որն ունի թեմատիկ բնույթ` յուրաքանաչյուր տարի անդրադառնալով Հայաստանի համար արդիական որևէ կոնկրետ խնդրի, առաջ քաշելով թեմատիկ վերլուծություններ և, կամ տնտեսական քաղաքականության առանձին ուղղությունների քննարկումներ: Զեկույցի 2015-ի թողարկումը նվիրված է հայ-վրացական տնտեսական համագործակցությանը:

Զեկույցը մշակվել է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) կողմից Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (GIZ) աջակցությամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության շրջանակներում:

Զեկույցի հայերեն և անգլերեն տարբերակները հասանելի են հետևյալ հասցեով:

Թեման` ՀՏԶ 2015. Հայ-վրացական տնտեսական համագործակցությունը

Օրը և ժամը` ապրիլ 15, 2016թ., ժամը` 15:00

Վայրը` Հիլթոն հյուրանոց