15.04.2016
Կայացավ «Հայաստանի տնտեսական զեկույց 2015»-ի շնորհանդեսը

2016 թվականի ապրիլի 15-ին, Հիլթոն հյուրանոցային համալիրում կայացավ «Հայաստանի տնտեսական զեկույց 2015»-ի շնորհանդեսը: Զեկույցի ընդհանուր խորագիրն է «Հայ-վրացական տնտեսական համագործակցությունը»: Այն ներկայացնում է հայ-վրացական համագործակցության առկա պատկերը, առաջ են քաշվում համագործակցության հեռանկարի շուրջ գնահատականներ և քաղաքականությունների քննարկման թեմաներ:

«Հայաստանի տնտեսական զեկույց 2015»-ի մշակման և հրապարակման աշխատանքներն իրականացնում է «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը» (EDRC): Զեկույցի մշակման աշխատանքներում հեղինակային խումբը համագործակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ: ՀՏԶ-ի մշակումն ու հրապարակումն իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (GIZ) աջակցությամբ:

Զեկույցի հայերեն և անգլերեն լեզուներով էլեկտրոնային տարբերակները հասանելի են հետևյալ հասցեով, իսկ լուսանկարները կարող եք դիտել այստեղ: Ներկայացումները հասանելի են հետևյալ հասցեով: