06.05.2016
Ներկայացվեցին բյուջետային ծրագրերի անկախ գնահատման արդյունքները

2016 թվականի մայիսի 6-ին Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը  ներկայացրեց «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» և «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում բժշկական օգնության ծառայություններ» բյուջետային ծրագրերի անկախ գնահատման արդյունքները:

Բյուջետային ծրագրերի գնահատման նպատակն է բարձրացնել ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը, ընդլայնել քննարկումները և երկխոսությունը, աջակցել քաղաքականություն մշակողներին` ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում:

Բյուջետային ծրագրերի գնահատման աշխատանքներն իրականացվել են Եվրոպական Միության աջակցությամբ և Օքսֆամ միջազգային կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում: 

Զեկույցների հայերեն և անգլերեն լեզուներով էլեկտրոնային տարբերակները հասանելի են հետևյալ հասցեով, իսկ լուսանկարները կարող եք դիտել այստեղ: Ներկայացումները հասանելի են հետևյալ հասցեով: