28.07.2016
Հրապարակվել են Առողջապահության, Գյուղատնտեսության և Սոցիալական պաշտպանության ոլորտների 2016 թվականի պարզեցված բյուջեները

Պարզեցված ոլորտային բյուջեները ամփոփում են համապատասխան ոլորտներում բյուջետային ֆինանսավորման միտումները և կառուցվածքը, ներկայացնում ոլորտների բյուջետային ծրագրերը: Դրանք վերլուծական հրապարակումներ են, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը, հիմքեր ստեղծել քաղաքացիական հասարակության ու հանրային հատվածի արդյունավետ երկխոսության և տեղեկացված քննարկումների ու որոշումների համար:  

Փաստաթղթերը հասցեգրվում են ՀԿ-ներին և քաղաքացիական հասարակության այլ կառույցներին ու խմբերին: 

Պարզեցված բյուջեների հայերեն և անգլերեն լեզուներով էլեկտրոնային տարբերակները հասանելի են հետևյալ հասցեով: