28.11.2016
Հրապարակվել է «Հայաստանի տնտեսական զեկույց 2016»-ը

Նոյեմբերին Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը հրապարակեց իր տարեկան վերլուծական պարբերականը՝ «Հայաստանի տնտեսական զեկույց 2016»-ը: 2016-ին զեկույցի խորագիրն է «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում»:  

Զեկույցի մշակման աշխատանքներում ՏԶՀԿ-ն համագործակցել է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ: Զեկույցի մշակումն ու հրապարակումն իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (GIZ) աջակցությամբ: 

Զեկույցի հայերեն և անգլերեն տարբերակները շուտով հասանելի կլինեն մեր կայքում, մինչդեռ զեկույցի նախորդ թողարկումները հասանելի են այստեղ.