20.09.2016
Ամփոփվել են «Էներգախնայողության գործողությունների ազգային ծրագրի շրջանակներում հաշվետվությունների համակարգի ձևավորում» ծրագրի արդյունքները

ՏԶՀԿ-ն հաջողությամբ ամփոփեց Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի պատվերով իրականացվող «Էներգախնայողության գործողությունների ազգային ծրագրի շրջանակներում հաշվետվությունների համակարգի ձևավորում» ծրագրի արդյունքները: Ծրագրի արդյունքում մասնավորապես.

  • ճշգրտվել և մշակվել է ՀՀ էներգետիկ հաշվեկշռի ձևաչափը,
  • կազմվել է Հայաստանի 2015 թվականի էներգետիկ հաշվեկշռի նախագիծը (Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) և Եվրոստատի (Eurostat) ձևաչափերով),
  • մշակվել է էներգետիկ հաշվեկշռի կազմման բացատրագիր,
  • առաջարկվել են տեղեկատվության փոխանակման ձևաչափեր,
  • մշակվել է ԷԳԾ առաջընթացի մոնիտորինգի և գնահատման ազգային ցուցանիշների շրջանակը,
  • մշակվել և ներդրվել է ԷԳԾ ցուցանիշների հաշվետվական առցանց համակարգը,
  • իրականացվել է ՀՎԷԷՀ աշխատակազմի համապատասխան վերապատրաստում և մենտորինգ:

Մեր կայքում շուտով հասանելի կլինեն «ՀՀ էներգետիկ հաշվեկշռի մշակման «հաշվարկային գործիքը» և «Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի մշակման բացատրագիրը»: