Իրադարձություններ և լուրեր

 

04.03.2016
«Բնակելի հատվածում էներգիայի սպառման հետազոտություն»

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պատվերով 2015-ին իրականացվեց «Բնակելի հատվածում էներգիայի սպառման հետազոտություն»:

Հետազոտության արդյունքները ներկայացվեցին «ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի» 5-րդ ընդլայնված նիստի ընթացքում: Հետազոտության վերլուծական զեկույցը հայերեն և անգլերեն լեզուներով հասանելի են հետևյալ հասցեով:

 

Դեկտեմբեր, 2015
ՀՕՏԾ իրականաց­ման արտաքին մոնիտորինգի արդյունքները

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի ՀՕՏԾ երկարա­ժամ­կետ ազդեցության մոնիտորինգի և գնահատման շրջանականերում, ՀՕՏԾ իրականաց­ման ամբողջական ավարտից մոտ 1 տարի անց ՏԶՀԿ-ն իրականացվեց հետծրագրային ազդեցության գնահատումը:

Գնահատման վերջնական զեկույցը ներկայացվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» իրականացման գրասենյակ և Ասիական Զարգացման Բանկ:

 

12.10.2015
«Երեխաներին առնչվող առողջապահական բյուջետային ծրագրերի վերլուծություն»
 

Հրապարակվել է «ՀՀ պետական բյուջեի վերլուծություն ըստ 0-5 տարեկան երեխաներին առնչվող առողջապահական ծրագրերի» ուսումնասիրության արդյունքները:

Հաշվետվությունը անդրադառնում է պետական առողջապահական քաղաքականությանը և մատուցվող ծառայություններին, դեմոգրաֆիական և սոցիալ-առողջապահական իրավիճակին, բյուջետային ֆինանսավորման միտումներին և ընթացիկ բյուջեի վերլուծությանը: Հաշվետվության հայերեն տարբերակը հասանելի է կայքում:

 

21.07.2015
Հրապարակվել են Առողջապահության, Գյուղատնտեսության և Սոցիալական պաշտպանության ոլորտների 2015 թվականի պարզեցված բյուջեները

Պարզեցված ոլորտային բյուջեները ամփոփում են համապատասխան ոլորտներում բյուջետային ֆինանսավորման միտումները և կառուցվածքը, ներկայացնում ոլորտների բյուջետային ծրագրերը: Դրանք վերլուծական հրապարակումներ են, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը, հիմքեր ստեղծել քաղաքացիական հասարակության ու հանրային հատվածի արդյունավետ երկխոսության և տեղեկացված քննարկումների ու որոշումների համար: 

Read more...