Իրադարձություններ և լուրեր

 

1.04.2015
Տեղի ունեցավ «Քաղաքականությունների պլանավորման շրջանակ. հանրային բյուջեներ և քաղաքականությունների մոնիտորինգ» թեմայով վերապատրաստման դասընթացը

2015 թվականի մարտի 30-31-ին տեղի ունեցավ «Քաղաքականությունների պլանավորման շրջանակ. հանրային բյուջեներ և քաղաքականությունների մոնիտորինգ» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում էին «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և Քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շահառու հասարակական կազմակերպությունները

Read more...

27.12.2014
Հրապարակվել են Առողջապահության, Գյուղատնտեսության և Սոցիալական պաշտպանության ոլորտների քաղաքականությունների շրջանակների վերլուծությունները

Փաստաթղթերը վերլուծական զեկույցներ են, որոնք ամփոփում են Հայաստանում համապատասխան ոլորտներում պետական քաղաքականության հիմնական շրջանակը` անդրադառնալով հիմնական ռազմավարական փաստաթղթերին և ծրագրերին, օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակին, սահմանված նպատակադրումներին և բյուջետային ֆինանսավորման պլաններին: Վերջիններիս նպատակն է համառոտ, պարզեցված և մատչելի կերպով ներկայացնել քաղաքականության շրջանակը` մի կողմից նպաստելով հանրային իրազեկման բարձրացմանը, իսկ մյուս կողմից` նախնական հիմք ծառայելով հանրային ծրագրերի մոնիտորինգի և տեղեկացված քննարկումների համար: 

Read more...

14.11.2014
Ներկայացվեցին «Ֆինանսական ծառայությունների օգտագործումը և հասանելիությունը ՄՓՄՁ-ների համար Հայաստանի մարզերում» ելակետային ուսումնասիրության արդյունքները

2014թ-ի նոյեմբերի 14-ին ՏԶՀԿ փորձագետները ներկայացրեցին «Ֆինանսական ծառայությունների օգտագործումը և հասանելիությունը ՄՓՄՁ-ների համար Հայաստանի մարզերում» ելակետային ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությունն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ֆինանսները տնտեսական զարգացման համար» (ՖՏԶ) ծրագրի շրջանակներում: 

Read more...

12.11.2014
Կայացավ «Հայաստանի տնտեսական զեկույց 2014»-ի շնորհանդեսը

2014 թվականի նոյեմբերի 12-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցային համալիրում կայացավ «Հայաստանի տնտեսական զեկույց 2014»-ի շնորհանդեսը:

Զեկույցի ընդհանուր խորագիրն է «Եվրասիական ինտեգրացիան և Հայաստանի առևտուրը»: Այն ներկայացնում է Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների արդյունքում Հայաստանի տնտեսության և, մասնավորապես, առևտրի վրա հնարավոր ազդեցության գնահատումներ` հիմքեր ստեղծելով քննարկումների և հետագա առավել մանրամասն ուսումնասիրությունների համար:  

 

Read more...