Իրադարձություններ և լուրեր

 

22.10.2014
Տեղի ունեցավ «Հանրային քաղաքականությունների շրջանակը սոցիալական պաշտպանության, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտներում» թեմայով աշխատանքային հանդիպումը

2014 թվականի հոկտեմբերի 22-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Հանրային քաղաքականությունների շրջանակը սոցիալական պաշտպանության, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտներում» թեմայով աշխատանքային հանդիպում: Վերջինս կազմակերպված էր «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում:

Read more...

01.09.2014
Հրապարակվել են Առողջապահության, Գյուղատնտեսության և Սոցիալական պաշտպանության ոլորտների 2014 թվականի պարզեցված բյուջեները

Պարզեցված ոլորտային բյուջեները վերլուծական հրապարակումներ են, որոնք ուղղված են հանրության լայն շերտերին: Դրանք նպատակ ունեն բարձրացնել իրազեկվածության մակարդակը, հիմքեր ստեղծել քաղաքացիական հասարակության ու հանրային հատվածի արդյունավետ համագործակցության և տեղեկացված քննարկումների ու որոշումների համար:  

Պարզեցված բյուջեները հրապարակվել են Օքսֆամ մեծ բրիտանական կազմակերպության հետ համագործակցաբար 2014-ից մեկնարկած  «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում

Պարզեցված բյուջեների հայերեն և անգլերեն լեզուներով էլեկտրոնային տարբերակները հասանելի են հետևյալ հասցեով:

 

03.08.2014
Տեղի ունեցավ «
Հետազոտական մեթոդներ. տվյալների հավաքագրում և բյուջետային ծախսերի վերլուծություն» թեմայով վերապատրաստման դասընթացը

2014 թվականի հուլիսի 29-31-ին տեղի ունեցավ «Հետազոտական մեթոդներ. տվյալների հավաքագրում և բյուջետային ծախսերի վերլուծություն» թեմայով վերապատրաստման դասընթացը, որին մասնակցում էին «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և Քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շահառու ակտիվ հասարակական կազմակերպությունները:

Read more...

30.04.2014
Տեղի ունեցավ «Քաղաքականությունների պլանավորման շրջանակ. հանրային բյուջեներ և քաղաքականությունների մոնիտորինգ» թեմայով վերապատրաստման դասընթացը

2014 թվականի ապրիլի 25-26-ին տեղի ունեցավ «Քաղաքականությունների պլանավորման շրջանակ. հանրային բյուջեներ և քաղաքականությունների մոնիտորինգ» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում էին «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և Քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շահառու հասարակական կազմակերպությունները:

կարդալ ավելին...