Իրադարձություններ և լուրեր

 

21.04.2014
Հայտարարվել է «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և Քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շահառու հասարակական կազմակերպությունների ցանկը

ՏԶՀԿ և Օքսֆամի կողմից հայտարարվել են «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և Քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շահառու հասարակական կազմակերպությունները: Կազմակերպությունների ցանկը հասանելի է այստեղ:

կարդալ ավելին...

10.02.2014
Ներկայացվել է «Ֆինանսական ծառայությունների օգտագործումը և հասանելիությունը ՄՓՄՁ-ների համար Հայաստանի մարզերում» ելակետային հետազոտության հաշվետվությունը:

Ուսումնասիրությունն իրականացվել է «Քարդնո Իմերջինգ Մարքեթս» ընկերության հետ համագործակցությամբ` ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրի շրջանակներում:  

Ուսումնասիրության օբյեկտը մայրաքաղաք Երևանից դուրս գործող գրանցված և չգրանցված միկրո, փոքր և միջին ձեռնարկություններն են: Ուսումնասիրության հիմնական առարկան այս ձեռնարկությունների կողմից ֆինանսական ծառայությունների և գործիքների օգտագործումը և հասանելիությունն է:

 

26.12.2013
Հրապարակվել է «Հայաստանի տնտեսական զեկույց»-ի հերթական թողարկումը

«Հայաստանի տնտեսական զեկույց 2013-ի» ընդհանուր խորագիրն է` «Մարդկային կապիտալ և աճի հեռանկարներ»: Այն ներկայացնում է Հայաստանի դեմոգրաֆիական զարգացումների ուշագրավ վերլուծություններ, անդրադառնում է աշխատուժի բաշխմանն ու տեղաբաշխմանը, արտադրողականությանը, մարդկային կապիտալի զարգացման և հեռահար աճի խնդիրներին:

Զեկույցի հայերեն և անգլերեն լեզուներով էլեկտրոնային տարբերակները հասանելի են հետևյալ հասցեով, իսկ համառոտագիրը բերված է ստորև:

 

կարդալ ավելին...


25.10.2013
Հրապարակվել է Գյուղատնտեսական դաշինքի հետ համատեղ իրականացված «ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարության իրականացման անկախ մոնիտորինգ և գնահատում» ծրագրի հաշվետվությունը:

Փաստաթղթում ներկայացվում են ԳԳԿԶՌ առանձին ուղղությունների, որոնք են` «Գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացում», «Գյուղատնտեսական ռիսկերի մեղմացում» և «Ագրարային ոլորտի վարկավորման բարելավում», անկախ մոնիտորինգի և գնահատման արդյունքները:

Զեկույցի հայերեն և անգլերեն լեզուներով էլեկտրոնային տարբերակները շուտով հասանելի կլինեն ՏԶՀԿ-ի ինտերնետային կայքում: