Իրադարձություններ և լուրեր

 

18.08.2013
ՏԶՀԿ Ընդհանուր ժողովի նիստ

2013թ. օգոստոսի 18-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի Ընդհանուր ժողովի նիստը: Նիստին մասնակցում էին Ընդհանուր ժողովի անդամները, ինչպես նաև հրավիրված անձիք և Կենտրոնի աշխատակիցներ:

կարդալ ավելին...

25.06.2013
Կայացավ «Առողջապահության ոլորտում հանրային քաղաքականության գնահատում» թեմայով կլոր սեղան քննարկումը

2013 թվականի հունիսի 25-ին «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի» փորձագետները ներկայացրեցին «Առողջապահության 2013-ի պետական բյուջեն» և «Համավճարային համակարգի սոցիալական ազդեցության գնահատում» հետազոտությունների արդյունքները:

Միջոցառմանը մասնակցում էին պետական և միջազգային կառույցների, ոլորտում ակտիվ հասարակական կազմակերպությունների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

կարդալ ավելին...

24.06.2013
ՏԵՍԱՆՅՈՒԹ. առողջապահության ոլորտի համավճարային համակարգի սոցիալական ազդեցության գնահատման հետազոտության հիմնական արդյունքները

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Կ. Հարությունյանը համառոտ ներկայացնում է Կենտրոնի կողմից իրականացված «Համավճարային համակարգի սոցիալական ազդեցության գնահատում» հետազոտության հիմնական արդյունքները:

Հետազոտության արդյունքները վերլուծական զեկույցի տեսքով հասանելի են մեր կայքի վերլուծական նյութեր և զեկույցներ բաժնում:

03.06.2013
Հրապարակվել են ՀՀ առողջապահության ոլորտում ներդրված համավճարային համակարգի սոցիալական ազդեցության գնահատման հետազոտության արդյունքները

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը ներկայացնում է «Համավճարային համակարգի սոցիալական ազդեցության գնահատման» հետազոտության արդյունքներն ամփոփող վերլուծական զեկույցը: Հետազոտությունը նվիրված է առողջապահական համակարգում ներդրված նոր քաղաքականության` բնակչության սոցիալապես անապահով և կարիքավոր խավերի վրա ունեցած ազդեցությանը:

Վերլուծական զեկույցից զատ ներկայացվում է քաղաքականությունների քննարկման  առանձին փաստաթուղթ, որը կազմվել է ինչպես սույն հետազոտության, այնպես էլ ավելի վաղ ներկայացված ՀՀ առողջապահության 2013 թվականի բյուջեի վերլուծության արդյունքերի հիման վրա:

Վերլուծական զեկույցը և քաղաքականությունների քննարկման փաստաթուղթը հասանելի են սույն կայքի վերլուծական նյութեր և զեկույցներ բաժնում:

կարդալ ավելին...