Իրադարձություններ և լուրեր

 

15.05.2013
ՏԶՀԿ-ն հրապարակել է ՀՀ առողջապահության 2013 թվականի բյուջեին նվիրված վերլուծություն

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը, համագործակցելով Օքսֆամ Մեծբրիտանական կազմակերպության հետ, ներկայացնում է 2013 թվականի ՀՀ պետական բյուջեով առողջապահության ոլորտին հատկացված ֆինանսավորման վերլուծություն:

Հրապարակումն ընթերցելու կամ ներբեռնելու համար կարող եք այցելել սույն կայքի վերլուծական նյութեր և զեկույցներ բաժին կամ սեղմել այստեղ:

կարդալ ավելին...

26.10.2012
Կայացավ «Հայաստանի տնտեսական զեկույց 2011»-ի շնորհանդեսը

2012թ-ի հոկտեմբերի 26-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Էրատո թագուհի» սրահում ներկայացվեց «Հայաստանի տնտեսական զեկույց 2011»-ը: 

Շնորհանդեսին հրավիրված էին պետական և միջազգային կառույցների, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

«Հայաստանի տնտեսական զեկույց 2011»-ը, որի ընդհանուր խորագիրն է «Առևտրային քաղաքականություն և աճի կայունություն», հրապարակվում է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնտեսական թիմի կողմից: Այն մշակվել է Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (GIZ) հետ համագործակցաբար` «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի» (EDRC) խորհրդատվական աջակցության շրջանակներում:

կարդալ ավելին...

09.10.2012
«Գները եվ խոցելիությունը Հայաստանում» թեմայով կլոր սեղան-քննարկում

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը 2012թ-ի հոկտեմբերի 9-ին «Գոլդեն Թուլիփ Երևան» հյուրանոցային համալիրի «Վիվալդի» սրահում կազմակերպել էր «Գները և խոցելիությունը Հայաստանում» թեմայով կլոր սեղան քննարկում:  

Միջոցառման ընթացքում, որին մասնակցում էին պետական և միջազգային կառույցների, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՏԶՀԿ-ն ներկայացրեց «Հայաստանում պարենային ապրանքների գների մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները և քաղաքականության առաջարկները:

կարդալ ավելին...

02.10.2012
«Քվեարկենք հանուն փոփոխությունների» թեմայով կլոր սեղան-քննարկում

2012թ-ի հոկտեմբերի 2-ին Օքսֆամ Հայաստանյան գրասենյակի Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցը (ՔՀՀՑ) «Գոլդեն Թուլիփ Երևան» հյուրանոցային համալիրի «Վիվալդի» սրահում կազմակերպել էր «Քվեարկենք հանուն փոփոխությունների» թեմայով կլոր սեղան-քննարկում: Քննարկմանը, որը կազմակերպվել էր Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի աջակցությամբ, Կենտրոնի փորձագետները ներկայացրեցին ...

կարդալ ավելին...