Իրադարձություններ և լուրեր

 

28.07.2016
Հրապարակվել են Առողջապահության, Գյուղատնտեսության և Սոցիալական պաշտպանության ոլորտների 2016 թվականի պարզեցված բյուջեները

Պարզեցված ոլորտային բյուջեները ամփոփում են համապատասխան ոլորտներում բյուջետային ֆինանսավորման միտումները և կառուցվածքը, ներկայացնում ոլորտների բյուջետային ծրագրերը: Դրանք վերլուծական հրապարակումներ են, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը, հիմքեր ստեղծել քաղաքացիական հասարակության ու հանրային հատվածի արդյունավետ երկխոսության և տեղեկացված քննարկումների ու որոշումների համար: 

Read more...

06.05.2016
Ներկայացվեցին բյուջետային ծրագրերի անկախ գնահատման արդյունքները

2016 թվականի մայիսի 6-ին Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը  ներկայացրեց «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» և «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում բժշկական օգնության ծառայություններ» բյուջետային ծրագրերի անկախ գնահատման արդյունքները:

Բյուջետային ծրագրերի գնահատման նպատակն է բարձրացնել ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը, ընդլայնել քննարկումները և երկխոսությունը, աջակցել քաղաքականություն մշակողներին` ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում: 

Read more...

15.04.2016
Կայացավ «Հայաստանի տնտեսական զեկույց 2015»-ի շնորհանդեսը

2016 թվականի ապրիլի 15-ին, Հիլթոն հյուրանոցային համալիրում կայացավ «Հայաստանի տնտեսական զեկույց 2015»-ի շնորհանդեսը:

Զեկույցի ընդհանուր խորագիրն է «Հայ-վրացական տնտեսական համագործակցությունը»: Այն ներկայացնում է հայ-վրացական համագործակցության առկա պատկերը, առաջ են քաշվում համագործակցության հեռանկարի շուրջ գնահատականներ և քաղաքականությունների քննարկման թեմաներ:  

 

Read more...

12.04.2016
«Հայաստանի տնտեսական զեկույց 2015». շնորհանդես և կլոր սեղան քննարկում

Սույն թվականի ապրիլի 15-ին ժամը 15:00-ին տեղի կունենա «Հայաստանի տնտեսական զեկույց 2015»-ի շնորհանդեսը և դրա շրջանակներում «Հայ-վրացական տնտեսական համագործակցությունը» թեմայով կլոր սեղան քննարկում: Միջոցառման ընթացքում կներկայացվի Հայաստանի տնտեսական զարգացման միտումները, Հայաստանի և Վրաստանի տնտեսությունների համեմատական վերլուծությունը, հայ-վրացական տնտեսական համագործակցության առկա պատկերը և հեռանկարը:   

 

Read more...