Ընտրել հրապարակման այլ տեսակ

Վերլուծական նյութեր և զեկույցներ

Վիճակագրական հետազոտությունների զեկույցներ

Ուղեցույցներ և վերապատրաստման նյութեր

Ներկայացումներ և ելույթներ

 

Հանդեսներ և պարբերականներ                                                                                                 

Պարզեցված բյուջեներ և բյուջետային տեղեկագրեր: Պետական և համայնքային բյուջեների վերլուծությունները իրականացվում են դեռևս 2002 թվականից ի վեր: Այս ընթացքում ՏԶՀԿ-ն մշակել և հրապարակել է տարբեր ձևաչափի հաշվետվություններ, վերլուծական նյութեր և պարբերականներ: ՏԶՀԿ «Բյուջետային տեղեկագրերը» վերաբերում են բյուջեի կատարման վերլուծությունը` եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան կտրվածքով: «Պարզեցված բյուջները» իրենցից ներկայացնում են ՀՀ պետական բյուջեի ընդհանուր կամ ոլորտային պլանների վերլուծություններ և պարզեցված ներկայացումներ:

2014-2016 թվականների ընթացքում, ԵՄ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի շրջանակներում իրականացվող «Քաղաքականությունների բարելավման երկխոսություն» ծրագրի որպես առանձին բաղադրիչ, ՏԶՀԿ-ն իրականացրել է առողջապահության, սոցիալական պաշտպանության և գյուղատնտեսության ոլորտներում ՀՀ պետական բյուջեների պարզեցումներ: Միաժամանակ, մշակվել են նշված 3 ոլորտներում իրականացվող քաղաքականությունների շրջանակի ամփոփագրեր:

«Գները և խոցելիությունը Հայաստանում» պարբերական: Պարբերականը նվիրված է միջազգային և հայաստանյան գնային զարգացումներին և սոցիալապես խոցելի խմբերի վրա դրանց ունեցած ազդեցության ուսումնասիրությանը: Պարբերականը թողարկվել է 2011-2012 թվականների ընթացքում` ամսական պարբերականությամբ: Ամեն ամիս ընտրված թեմայի շրջանակներում ներկայացվել են առանձին ապրանքատեսակների գնագոյացման և գնային զարգացումների վերաբերյալ ուսումնասիրություններ: 

«Տնտեսական քաղաքականություն և աղքատություն» հանդես: 2003-2008 թվականներին ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Կենտրոնը հրատարակել է «Տնտեսական քաղաքականություն և աղքատություն հանդեսը, որի նպատակն է ներկայացնել երկրում իրականացվող և առաջարկվող տնտեսական քաղաքականությունների վերաբերյալ բազմակողմանի տեսակետներ, ինչպես նաև տնտեսական և սոցիալական հիմնախնդիրների վերլուծություններ:

Հանդեսը ծառայել է որպես տեղեկատվության, վերլուծությունների և հետազոտությունների վրա հիմնված քննարկումների պրոֆեսիոնալ հարթակ հետազոտողների, վերլուծաբանների և քաղաքականություն մշակողների համար: Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել տարբեր շրջանակներում` թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում: 

«Ձայն» լրատու: 2004-2006 թվականների ընթացքում ՏԶՀԿ հրապարակել է «Ձայն» լրատուն, որը հանրամատչելի կերպով լուսաբանում է հանրային քաղաքականությունները`  նպատակ ունենալով բարձրացնել սոցիալ-տնտեսական զարգացումների շուրջ հասարակության իրազեկության աստիճանը և հիմքեր ստեղծել հանրային մոնիտորինգի և մասնակցության համար: Թողարկվել և լայնորեն տարածվել են լրատուի 16 համարներ: