Օգտակար ռեսուրսներ

ՏԶՀԿ-ն ապահովում է օգտակար տնտեսական տեղեկատվության և ռեսուրսների ընդգրկուն շրջանակ: Այս բաժինը մշակված է հանրային և պրոֆեսիոնալ շրջանակներում տեղեկատվության ընդլայնման, ռեսուրսների մատչելիության ապահովման և վերլուծությունների խրախուսման համար:

Այլընտրանքային ռեսուրսները, վերլուծությունները և կանխատեսումները կօգնեն հանրային օբյեկտիվ կարծիքի զարգացմանը, քաղաքականությունների և հանրային ծրագրերի բարելավմանը և մասնավոր որոշումների արդյունավետությանը:

Մշակելով և ապահովելով պրոֆեսիոնալ ռեսուրսներ` ՏԶՀԿ-ն ձգտում է դառնալ քաղաքականություն մշակողների, պրոֆեսիոնալ հետազոտողների և երիտասարդ տնտեսագետների համար լայնորեն օգտագործվող ռերսուրս կենտրոն:

Սույն բաժնում ներկայացվում են ՀՀ կառավարության հիմնական ծրագրերը և բյուջեները, զարգացման ռազմավարությունները, ինչպես նաև հիմնական միջազգային կառույցների հետ Հայաստանի գործընկերության ռազմավարությունները: Ի լրումն, ներկայացվում են նաև մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների կանխատեսումներ, ինչպես նաև այլ օգտակար հրապարակումներ և նյութեր: