ՏԶՀԿ-ն հաջողությամբ ամփոփեց Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի պատվերով իրականացվող «Էներգախնայողության գործողությունների ազգային ծրագրի շրջանակներում հաշվետվությունների համակարգի ձևավորում» ծրագրի արդյունքները: Ծրագրի արդյունքում մասնավորապես.
- ճշգրտվել և մշակվել է ՀՀ էներգետիկ հաշվեկշռի ձևաչափը,
- կազմվել է Հայաստանի 2015 թվականի էներգետիկ հաշվեկշռի նախագիծը (Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) և Եվրոստատի (Eurostat) ձևաչափերով),
- մշակվել է էներգետիկ հաշվեկշռի կազմման բացատրագիր,
- առաջարկվել են տեղեկատվության փոխանակման ձևաչափեր,
- մշակվել է ԷԳԾ առաջընթացի մոնիտորինգի և գնահատման ազգային ցուցանիշների շրջանակը,
- մշակվել և ներդրվել է ԷԳԾ ցուցանիշների հաշվետվական առցանց համակարգը,
- իրականացվել է ՀՎԷԷՀ աշխատակազմի համապատասխան վերապատրաստում և մենտորինգ:
Մեր կայքում շուտով հասանելի կլինեն «ՀՀ էներգետիկ հաշվեկշռի մշակման «հաշվարկային գործիքը» և «Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի մշակման բացատրագիրը»: