Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերությունը (ԳՄՀԸ) աջակցում է Հայաստանի կառավարությանը Ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման և զարգացման ուղղությամբ։ Ընթացիկ աջակցությունը, մասնավորապես, ներառում է «Հայաստանում Ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարության» իրականացման շրջանակները։
2018-ի հունվարից մեկնարկել է «Աջակցություն ՀՀ ֆինանսների նախարարությանը «Հայաստանում Ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարության» իրականացման շրջանակներում – Բյուջետային ծրագրերի վերանայումներ» խորհրդատվական ծրագրի իրականացումը:
Առաջադրանքի նպատակն է աջակցել ՀՀ ֆինանսների նախարարությանը և ոլորտային նախարարություններին՝ բարելավելու բյուջետային փաստաթղթերում ծրագրային տեղեկատվությունը, վերանայել և թարմացնել բյուջետային ծրագրերի կառուցվածքը, բովանդակությունը՝ նոր մեթոդաբանական պահանջներին համապատասխան:
2018թ. նոյեմբերից ՏԶՀԿ-ն իրականացնում է «Աջակցություն ՀՀ ֆինանսների նախարարությանը «Հայաստանում Ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարության» իրականացման շրջանակներում – Տեսական և գործնական խորհրդատվություն և վերապատրաստումներ» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ՀՀ բոլոր պետական մարմինները կշարունակեն խորհրդատվական աջակցություն ստանալ ՄԺԾԾ և տարեկան բյուջետային գործընթացի նոր մոդելի (2019թ.) ներդրման ուղղությամբ: Առաջադրանքը ներառում է պետական մարմինների բյուջետային գործընթացի պատասխանատուների, ԱԺ պատգամավորների, ինչպես նաև պետական բարձրաստիճան պաշտոնյաների կարողությունների զարգացման միջոցառումներ՝ ուղղված ԾԲ մեթոդաբանության կիրառություններին, ներդրման ընթացիկ փուլի պահանջներին և խնդիրներին: