Ավարտվեցին ՏԻՄ ներկայացուցիչների համար կազմակերպված «ՀՀ համայնքների տարեկան աշխատանքային պլանների և 2030 Օրակարգի և կայուն զարգացման նպատակների միջև կապերի հաստատում» թեմայով դասընթացները։
Դասընթացների հիմնական նպատակն էր Հայաստանի համայնքներում ձևավորել կարողություններ՝ «ՄԱԿ-ի Օրակարգ 2030»-ի արդյունավետ տեղայնացման, ինչպես նաև ԿԶՆ-ները՝ համայնքի զարգացման քաղաքականության փաստաթղթերում և գործողությունների ծրագրերում ներառելու համար: Մասնավորապես, դասընթացն ուղղված է համայնքապետարանների տարեկան աշխատանքային պլանների (ՏԱՊ) և ԿԶՆ-ների միջև կապերի հաստատմանը և համապատասխանեցմանը:
Իրականացվել են թվով 3 դասընթացներ՝ մարտի 17-18-ը Գորիսում, մարտի 24-25-ը Աղվերանում և մարտի 31 – ապրիլի 1-ը Դիլիջանում, որոնց մասնակցել են Հայաստանի 10 մարզերի 67 համայնքների 87 ներկայացուցիչներ։
Դասընթացները կազմակերպվել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում։
Դասընթացի լուսանկարները կարող եք դիտել այստեղ։