2016 թվականի դեկտեմբերի 7-8-ը Երևանում անցկացվող «Էներգախնայողություն և միջազգային համագործակցություն» միջազգային համաժողովում զեկույցով հանդես է եկել ՏԶՀԿ ավագ փորձագետ Ելենա Մանուկյանը: Զեկույցի խորագիրն էր «Էներգախնայողության գործողությունների ծրագրի (ԷԳԾ) մոնիտորինգ և Հայաստանի էներգետիկ հաշվեկշիռ»:
Զեկույցի ընթացքում, մասնավորապես, ներկայացվել է 2015 թվականի Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի նախագիծը՝ Եվրոստատի և Միջազգային էներգետիկ գործակալության ձևաչափերով, որը 2015 թվականի համար մշակել է ՏԶՀԿ-ն՝ ՀՎԷԷ հիմնադրամի պատվերով՝ ՀՀ ԷԵԲՊՆ և ՀՀ ԱՎԾ հետ սերտ համագործակցության արդյունքում: Համաժողովին ներկայացվել է նաև ՏԶՀԿ կողմից մշակված «Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի մշակման բացատրագիրը», ինչպես նաև Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի հիման վրա մշակված ԷԳԾ մոնիտորինգի համակարգը:
«Էներգախնայողություն և միջազգային համագործակցություն» միջազգային համաժողովի կազմակերպիչներն են Կոնրադ Ադենաուեր գերմանական հիմանադրամը և Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը:
Զեկուցման էլեկտրոնային տարբերակին կարելի է ծանոթանալ այստեղ: