Սույն թվականի հունիսի 25-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի «Արգիշտի» սրահում «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի» փորձագետները ներկայացրեցին «Առողջապահության ոլորտում հանրային քաղաքականության գնահատում» ծրագրի արդյունքները: Ծրագիրն իրականացվել է Օքսֆամի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
Ծրագրի արդյունքում մշակվել են երկու վերլուծական զեկույցներ` «Համավճարային համակարգի սոցիալական ազդեցության գնահատում» և «Առողջապահության 2013-ի պետական բյուջեն», ինչպես նաև դրանց հիմնական արդյունքներն ամփոփող` «Բյուջետային ֆինանսավորում և համավճարային համակարգ» քաղաքականության քննարկման փաստաթուղթը:
Միջոցառմանը մասնակցում էին պետական և միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների, համալսարանների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Տեղի ունեցավ բուռն քննարկում և մտքերի փոխանակում: Քննարկմանը մասնակցում էր նաև ՀՀ Առողջապահության պետական գործակալության պետ պարոն Սարո Ծատուրյանը, որը կարևորեց նախաձեռնությունը, ստացված արդյունքները, ինչպես նաև նշեց դրանց հետագա կիրառության հնարավորությունները:
Կլոր սեղան քննարկման ներկայացումները հասանելի են մեր կայքի Ներկայացումներ և ելույթներ բաժնում, իսկ լուսանկարները կարող եք դիտել այստեղ: Ծրագրի վերլուծական զեկույցները և քաղաքականության փաստաթուղթը հասանելի են Վերլուծական նյութեր և զեկույցներ բաժնում: