Հայաստանի տնտեսական զեկույցն (ՀՏԶ) վերլուծական տարեկան պարբերական է, որի հիմնական նպատակն է աջակցել երկրում հաշվետվողականության մշակույթի զարգացմանը և տեղեկացված որոշումների կայացմանը: Մասնավորապես, ՀՏԶ-ն նպատակ ունի վերլուծել և մեկնաբանել Հայաստանի տնտեսական զարգացումները և քաղաքականությունները, բարձրացնել համապատասխան իրազեկվածության և տեղեկացվածության մակարդակը, հիմքեր ստեղծել քննարկումների ընդլայնման և քաղաքականությունների նախագծման համար:
Զեկույցը կազմված է 2 հիմնական մասերից: Առաջին մասն անդրադառնում է անցած տարում տնտեսական զարգացման միտումներին. ներկայացվում են համաշխարհային միտումները, Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները, արդյունաբերական թողարկումը և արտաքին առևտուրը: Բերվում են նաև առաջիկա երեք տարիների համար զարգացման հիմնական ցուցանիշների կանխատեսումներ:
Երկրորդ մասն ունի թեմատիկ բնույթ` յուրաքանչյուր անգամ անդրադառնալով Հայաստանի համար արդիական որևէ կոնկրետ խնդրի` առաջ քաշելով թեմատիկ վերլուծություններ և, կամ տնտեսական քաղաքականության առանձին ուղղությունների քննարկումներ:
Զեկույցի մշակման աշխատանքներում հեղինակային խումբը կհամագործակցի ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ: ՀՏԶ-ի մշակումն ու հրապարակումն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (GIZ) աջակցությամբ:
ՀՏԶ-ի նախորդ թողարկումները հայերեն և անգլերեն լեզուներով հասանելի են մեր կայքում` Օգտակար հրապարակումներ բաժնում:
- ՀՏԶ 2016. «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում»
- ՀՏԶ 2015. «Հայ-վրացական տնտեսական համագործակցությունը»
- ՀՏԶ 2014. «Եվրասիական ինտեգրացիան և Հայաստանի առևտուրը»
- ՀՏԶ 2013. «Մարդկային կապիտալ և աճի հեռանկարներ»
- ՀՏԶ 2011 (2012). «Առևտրային քաղաքականություն և աճի կայունություն»
- ՀՏԶ 2010. «Տնտեսության դիվերսիֆիկացման և արտահանման ընդլայնման պահանջը»
- ՀՏԶ 2009. «Ճգնաժամից դեպի նոր զարգացում»