«Հանրային բյուջեներ և բյուջետային ծրագրերի մոնիթորինգ» թեմայով դասընթացները շարունակվում են։ Ապրիլի 18-19-ին, Գյումրի քաղաքում տեղի ունեցավ հերթական դասընթացը, որին մասնակցեցին Շիրակի մարզում գործունեություն ծավալող 10 հասարակական կառույցների 15 ներկայացուցիչներ:
Դասընթացը կազմակերպվել է «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» Ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն (EDRC), Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամ (CRRC), Եվրասիա համագործակցություն հիմնադրամ (EPF) և Հրանտ Մաթևոսյան հիմնադրամ կազմակերպությունների կողմից համագործակցաբար` ԵՄ ֆինանսական աջակցությամբ: