«Հանրային բյուջեներ և բյուջետային ծրագրերի մոնիթորինգ» թեմայով վերապատրաստման դասընթացները մեկնարկել են։
Մարտի 24-25-ին, Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ առաջին դասընթացը, որին մասնակցեցին Լոռու մարզում գործունեություն ծավալող 8 հասարակական կառույցների 12 ներկայացուցիչներ։
Երկօրյա դասընթացի արդյունքում մասնակիցների բյուջետային գիտելիքները բարելավվեցին 51.1 տոկոսով կամ 16.4 տոկոսային կետով։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամ (CRRC), Եվրասիա համագործակցություն հիմնադրամ (EPF) և Հրանտ Մաթևոսյան հիմնադրամ կազմակերպությունների հետ համագործակցաբար:
Դասընթացի լուսանկարները կարող եք դիտել այստեղ.