Ապրիլի 4-5-ին, Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ «Հանրային բյուջեներ և բյուջետային ծրագրերի մոնիթորինգ» թեմայով վերապատրաստման դասընթացի առաջին շրջափուլը:
Դասընթացին մասնակցեցին Լոռու մարզում գործունեություն ծավալող 8 հասարակական կառույցների 15 ներկայացուցիչներ:
Քննարկվեցին հետևյալ թեմաները.
• Բյուջետային գործընթաց: Բյուջեները և Քաղաքականության պլանավորման շրջանակը համայնքներում
• Բյուջետային ծրագրերի մշակում
• Բյուջետային տեղեկատվություն. հիմնական աղբյուրներ և ներկայացվող հաշվետվությունների կառուցվածքը
• Մասնակցային բյուջետավորումը համայնքներում
• Համայնքային ծրագրերի մոնիթորինգ և գնահատում:
Դասընթացը կազմակերպվել է «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» Ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն (EDRC), Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամ (CRRC), Եվրասիա համագործակցություն հիմնադրամ (EPF) և Հրանտ Մաթևոսյան հիմնադրամ կազմակերպությունների կողմից՝ համագործակցաբար, ԵՄ ֆինանսական աջակցությամբ: