Զեկույցում քննության են ենթարկվել բազմաչափ աղքատության վրա հնարավոր ուղղակի ազդեցություն ունեցող ռազմավարական և բյուջետային քաղաքականությունների շրջանակները և դրանց ազդեցությունները, ուսումնասիրվել են շահառու մարզերի բնակչության հիմնական կարիքները և դրանց բավարարմանն ուղղված հանրային ծառայությունները, դրանց հասանելիության և օգտագործման մակարդակները։
«Բյուջետային քաղաքականություններ և բնակչության բարեկեցություն․ Շիրակ, Լոռի, Տավուշ» հետազոտությունն իրականացվել է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) կողմից «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամ (CRRC), Եվրասիա համագործակցություն հիմնադրամ (EPF) և Հրանտ Մաթևոսյան հիմնադրամ կազմակերպությունների հետ համագործակցաբար:
Հետազոտության էլեկտրոնային տարբերակը հասանելի է հետևյալ հասցեով։