Հրապարակվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի Հողերի կամավոր նվիրաբերության վերաբերյալ Համալիր ստուգման արդյունքների հաշվետվության (ՀՍԱՀ) իրականացման համապատասխանության գնահատման հաշվետվությունը:
«Համապատասխանության հաշվետվությունը» մշակվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» շրջանակներում Մարմարաշեն և Բուրաստան համայնքներում երկու նոր ուղեանցների կառուցման համար հողերի կամավոր նվիրաբերության վերաբերյալ ՀՍԱՀ իրականացման արտաքին մոնիտորինգի արդյունքում: