Հրապարակվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի շրջանակներում նոր հողերի օտարման Ուղղիչ Գործողությունների Պլանի (ՈՒԳՊ) իրականացման համապատասխանության գնահատման հաշվետվությունը:
ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» Տրանշ 2-ի Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի իրականացման ավարտից հետո, հնագիտական վայրերի վրա (Արուճ հնագիտական համալիր, Ագարակում Հելենիստական քաղաքի մնացորդներ) ծրագրի բացասական ազդեցությունը նվազեցնելու համար, ի հայտ էր եկել նոր հողերի օտարման անհրաժեշտություն։ Այս գործընթացը պատշաճ կերպով կազմակերպելու և իրականացնելու համար Տրանշ 2-ի ՀՕՏԾ ներքո մշակվել և իրականացվել է ՈՒղղիչ գործողությունների պլան (ՈՒԳՊ) ։
Համապատասխանության հաշվետվությունը մշակվել է ՈՒԳՊ իրականացման արտաքին մոնիտորինգի և համապատասխանության գնահատման արդյունքների հիման վրա, որն իրականացվել է ՏԶՀԿ կողմից: