2014թ-ի նոյեմբերի 14-ին ՏԶՀԿ փորձագետները ներկայացրեցին «Ֆինանսական ծառայությունների օգտագործումը և հասանելիությունը ՄՓՄՁ-ների համար Հայաստանի մարզերում» ելակետային ուսումնասիրության արդյունքները: Միջոցառմանը մասնակցում էին պետական և միջազգային կազմակերպությունների, ֆինանսական տարբեր ինստիտուտների և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:
Ուսումնասիրությունն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ֆինանսները տնտեսական զարգացման համար» (ՖՏԶ) ծրագրի շրջանակներում: ՏԶՀԿ-ն ուսումնասիրությունը կշարունակի նաև 2015 և 2016 թվականներին` Ծրագրի առաջընթացի պարբերական մոնիտորինգ և վերջնական գնահատում իրականացնելու նպատակով:
Միջոցառման ներկայացումները հասանելի են մեր կայքի Ներկայացումներ և ելույթներ բաժնում, իսկ լուսանկարները կարող եք դիտել այստեղ: