Ծրագրի նպատակն է աջակցել «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությամբ» սահմանված գործողությունների հետագա իրականացմանը՝ անհրաժեշտ մեթոդաբանական և իրավական շրջանակների և գործիքակազմերի ձևավորման, համապատասխան կարողությունների զարգացման միջոցով: Մասնավորապես, նախատեսվում է հետևյալ առաջադրանքների իրականացումը.
- Բյուջետային ծրագրերի գնահատման մեթոդաբանության փորձարկում և վերջնականացում,
- Պետական բյուջեի մակարդակով բյուջետավորման գործընթացներում մասնակցային մեխանիզմների վերանայում և վերջնականացում,
- Պետական ֆինանսների կառավարման ձեռնարկի մշակում: