Ռազմավարական հաղորդակցության աջակցություն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (ԱՍՀՆ) և Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին ու Բյուջետային գրասենյակին, Հանրային ֆինանսների կառավարում (ՀՖԿ) ծրագիր
ԱՄՆ ՄԶԳ (2024 թվականի հոկտեմբերից)
Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել հանրային ֆինանսների կառավարման հաղորդակցության արդյունավետությունը։
ԱՍՀՆ-ի համար Ծրագիրը կենտրոնանում է վերջերս մշակված հանրային ֆինանսների կառավարման հաղորդակցության զարգացման ռազմավարության և գործիքակազմի կիրառման վրա։ Սա ներառում է սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքացու բյուջեի մշակումը և նախարարության կարողությունների զարգացումը՝ շահառուների հետ արդյունավետ համագործակցության համար, մասնավորապես՝ հաղորդակցության հարկաբյուջետային շրջանակի բարելավման տեսանկյունից։
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի և Բյուջետային գրասենյակի համար ծրագրի նպատակն է բարելավել ռազմավարական հաղորդակցության մոտեցումները՝ ստեղծելով և կիրառելով համապատասխան ռազմավարական հաղորդակցության գործիքներ։ Այն նաև ներառում է աջակցություն հանրային լսումների, քննարկումների և երկխոսությունների կազմակերպմանը, ինչպես նաև՝ բյուջեի նախագծի և բյուջեի կատարման հաշվետվությունների վերաբերյալ հանրային կարծիքի հավաքագրում ու վերլուծություն։