Քարտեզը կառուցվել է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) կողմից «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի (CRRC), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (EPF) և Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի հետ համագործակցաբար՝ ԵՄ ֆինանսավորմամբ:
Քարտեզը ներկայացնում է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում սոցիալական տարաբնույթ ծառայություններ մատուցող հասարակական կառույցների տեղաբաշխումը։
*Եթե Ձեր հասարակական կառույցը ևս սոցիալական որևէ ծառայություն է մատուցում ՀՀ հյուսիսային երեք մարզերում և արտացոլված չէ քարտեզում, ապա կարող եք ներառվել՝ լրացնելով հետևյալ հարցաթերթը։